ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պորտուգալիայի հավաքականը ցանկանում է Եվրոպայի չեմպիոն դառնալ

Պորտուգալիայի հավաքականը ցանկանում է Եվրոպայի չեմպիոն դառնալ
13.06.2015 | 17:29

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի կարծիքով` իր թիմը կարող է Եվրոպայի 2016 թվականի առաջնության հաղթող դառնալ, սակայն նախ պետք է մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: «Մենք ցանկանում ենք հաղթահարել «Եվրո-2016»-ի որակավորման փուլի արգելքն ու մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Մենք պետք է առավելության հասնենք Հայաստանի և Ալբանիայի ընտրանիների նկատմամբ: Իհարկե, դժվար կլինի: Բայց ես վստահ եմ, որ սաներս ջանք չեն խնայի և մենք կհասնենք մեր նպատակին»,- A Bola-ն մեջբերում է Սանտուշի խոսքերը:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ